Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
07.10.2014 | 11:58

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը կարևորում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ ընդունելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մյուժնիկսը նշել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնելու Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը, կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։
Նալբանդյանը հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ